+374 410 184 84

arm / ru / eng

ՄԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մաթը (պատոկա) լայնորեն օգտագործվում է հրուշակեղենի արտադրության մեջ կարամելի կոնֆետների, պաստեղի, հալվայի, իրիսի և այլ մթերքների պատրաստման նպատակով: Պահածոային արդյունաբերության մեջ այն օգտագործվում է մուրաբայի, ջեմի և սեղանի օշարակի (սիրոպ ) արտադրության համար: Մաթը նաև պահանջված է հաց թխելու, գինիների, ոչ ալկոհոլային խմիչքների և պաղպաղակի արտադրության մեջ:

Մաթի առանցքային հատկություններից են քաղցրության, խմորման, խոնավության պահպանման, հակաբյուրեղացման և այլ կարողությունների կարգավորելի ցուցանիշները:

Պաղպաղակի արտադրության մեջ մաթը օգտագործվում է պաղպաղակի օրգանոլեպտիկ հատկությունների բարելավման և որակի բարձրացման համար: Մաթը կիրառվում է սախարոզայի մասնակի փոխարինման և չոր նյութերի համալրման համար, ինչը պաղպաղակի մեջ կարգավորում է ձևի, պնդության և փափկության պահպանման կարողությունը: Սննդամթերքի սառեցման ու փափկեցման կետերը կարող են նաև կարգավորվել համապատասխան մաթերի օգտագործման միջոցով: Մաթի կիրառումը ուժեղացնում է համը, որը պաղպաղակին տալիս են սննդահամային նյութերը, նվազեցնում է սախարոզայի բյուրեղացման հավանականությունը պաղպաղակի պահպանման ընթացքում, ինչը հատկապես արդիական է մինչև մեկ տարի պաղպաղակի պահպահման ժամկետների երկարացման առկա միտումի պարագայում:

Գարեջրագործության մեջ ածիկաշաքարային (մալտոզային) մաթը կիրառվում է թանձր ու ալկոհոլի բարձր պարունակությամբ գարեջրի արտադրության համար: Ածիկի (սոլոդ ) մասնակի փոխարինման դեպքում մաթը օգտագործվում է որպես գարեջրային քաղցուի ( սուսլո) խմորվող շաքարների հավասարակշռված բաղադրության մզվածքի ( էքստրակտ) աղբյուր: 

Առանձնակի հարկ է նշել, որ ածիկաշաքարային մաթի օգտագործումը բարձրացնում է հացի որակը և դանդաղեցնում է նրա չորացումը: Ածիկաշաքարային մաթը համապիտանի նյութ է բոլոր տեսակի հացերի և ընդլայնված տեսականու ապրանքների բարելավման համար:

ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԸՍՏ ԳՕՍՏ Ռ 52060-2003 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏՍՏԱՆԴԱՐՏԻ

Ցուցանիշ Նորմը և բնութագիրը
1 Մաթի տեսակը Կարամելային թթվութային
2 Արտաքին տեսքը Թանձր մածուծիկ հեղուկ
3 Համը և հոտը Մաթին բնորոշ, առանց կողմնակի համի և հոտի
4 Թափանցիկությունը Մաթին բնորոշ, առանց կողմնակի համի և հոտի
5 Գույնը. Տեսողական գնահատում Թափանցիկ: Օպալեսցենցիան թույլատրվում է
6 Չոր նյութի զանգվածի չափաբաժինը, %, ոչ պակաս 78
7 Թթվությունը, 0,1 ն խտությամբ NaOH լուծույթի ծավալը՝ չեզոքացնելու թթվուտները ու թթու աղերը եգիպտացորենից ու այլ տեսակի հացահատիկային օսլայից ստացված մաթի 100 գ չոր նյութի մեջ, սմ3, ոչ ավելի 15
8 Ռեդուկցիայի ենթարկված նյութերի զանգվածի չափաբաժինը չոր նյութի արտահայտմամբ (գլյուկոզայի համարժեքը), % 36-44
9 Ընդհանուր մոխրի զանգվածի չափաբաժինը չոր նյութի արտահայտմամբ, %, ոչ ավելի 0,4
10 ВpH ջրածնային ցուցանիշը 4,0 – 6,0
11 Երկօքսիդ ծծումբի (SO2) պարունակությունը մգ/կգ, ոչ ավելի 40
12 ТԿարամելային նմուշի ջերմաստիճանը, 0C 145
13 Տեսանելի կողմնակի մեխանիկական խառնույթների առկայությունը Не допускается
14 00 գ մաթի սննդային արժեքը, ածխաջրածիններ, գ 77,6
  100 գ մաթի էներգետիկ արժեքը, կկալ. 310,4