+374 410 184 84

arm / ru / eng

ՕՍԼԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Օսլան շատ լայն կիրառում ունի մարդու գործունեության տարբեր բնագավառներում: Օսլան օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, մանվածագործվածքների, թղթի, փաթեթավորման, քիմիական, ռետինի, մետաղագործության, գազի և նավթահանության, շինարարության, դեղագործության, օծանելիքի և արդյունաբերության այլ ճյուղերում: Այն նաև օգտագործվում է բնակչության կողմից անձնական սպառման նպատակով (կիսելների ու սոուսների պատրաստում, սպիտակեղենի օսլայում, պաստառում և այլն ):


Թղթի արդյունաբերությունը օսլայի ամենախոշոր սպառողներից է՝ օսլայի յուրահատուկ հատկությունների, մատչելիության ու համեմատական էժանության շնորհիվ: Օսլայի տարբեր տեսակները օգտագործվում են թղթի և ստվարաթղթի (կարտոն ) արտադրության տարբեր փուլերում: Օսլան օգտագործում են թղթի և ստվարաթղթի մեխանիկական ամրության ավելացման, թղթի արտադրության ժամանակ օժանդակ քիմիական նյութերի ծախսի նվազեցման, տպագրաթղթի արտաքին տեսքի ու տպագրական հատկությունների բարելավման համար: Գրելու և տպելու թղթի մակերեսին ամրություն հաղորդելու նպատակով կիրառվում է օսլայի խյուսով (կլեյստեր ) թղթի մակերեսային սոսնձապատում: Բազմաշերտ ստվարաթղթի արտադրությունում օսլան օգտագործվում է միջշերտային ամրության ավելացման համար: Ծալքավոր ստվարաթղթի արտադրության մեջ օսլայի սոսինձը օգտագործվում է տափակ և ծալքավոր ստվարաթղթի շերտերը սոսնձելու նպատակով:

Տեքստիլի արդյունաբերությունում օսլան օգտագործվում է շոհավորման (շլիխտովանիյե ), ապրետուրայի (մշակում ) և թանձրացնող բաղադրությունների (թանձրիչ ) պատրաստման համար: Թանձրիչները այն նյութերն են, որոնք օգտագործվում են գործվածքի վրա նկարներ դրոշմելու ժամանակ ներկի հոսքը և տարածումը կանխարգելելու նպատակով: Թելերի և պատրաստի գործվածքի շոհավորումը (ապրետուրա ) բարելավում է արտադրանքի որակն ու արտաքին տեսքը ի շնորհիվ թելերի ամրության բարձրացման, հանգուցիկների պակասեցման և փայլ տալուն: Շոհի (շլիխտա ) և թանձրիչների արտադրության համար կարելի է օգտագործել օսլայի ցանկացած տեսակ, սակայն աշխարհում և Ռուսաստանում ամենալայն տարածումն ունի եգիպտացորենի օսլան:

Սննդի արդյունաբերությունը օսլայի ամենախոշոր սպառողներից է, այդ թվում՝ քիմիապես մոդիֆիկացված օսլայի: Մածունի, սոուսների, կրեմերի, թղվածքեղենի, մսի ու երշիկեղենի և շատ այլ մթերքների արտադրությունը արդեն վաղուց է, ինչ չի կարող գոյություն ունենալ առանց մոդիֆիկացված օսլայի օգտագործման: Այսպես՝ օսլային մաթի տեսքով մոդիֆիկացված օսլան արդեն մոտ 200 տարի շաքարից հետո իր ծավալով երկրորդ տեղն է զբաղեցնում որպես քաղցրացնող բաղադրիչ ամենատարբեր սննդամթերքի պատրաստման գործում:


Սոսնձի արտադրություն: Օսլան տարածված հիմք է սոսնձի արտադրության համար: Այդ սոսինձը ամենից հաճախ օգտագործվում է թղթից նյութերը սոսնձելու համար, օրինակ՝ պաստառներ, թղթից տոպրակներ և պարկեր, գրքկազմ և այլն: