+374 410 184 84

arm / ru / eng

ՍՆՁԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եգիպտացորենի սնձանը (գլյուտեն) արժեքավոր սննդամթերք է, որը ստացվում է հացահատիկը օսլայի (կրախմալ) և մաթի վերամշակելու ընթացքում: Իր կալորիականությամբ եգիպտացորենի սնձանը զբաղեցնում է երկրորդ տեղը կենդանական ու բուսական ճարպերից հետո: Ապրանքյին եգիպտացորենի սնձանը հանդիսանում է սպիտակուցով ամենահարուստ մթերքներից մեկը: Այն պարունակում է 40-65% պրոտեին (սպիտակուց ) (հինականում՝ զեին ), մինչև 20% օսլա և 6-8 % ճարպ: Մոխրի բաղադրության մեջ գերակշռում է կալցիումը՝ բացարձակապես չոր նյութի 31,3 գ/կգ և ֆոսֆորը՝ բացարձակապես չոր նյութի 6,7 գ/1 կգ:


Եգիպտացորենի չոր սնձանը սպիտակուցով հարուստ բուսական հումք է: Այն եգիպտացորենի սերմնահատիկի սպիտակուցն է, որն անջատվում է սերմնահատիկի մյուս մասերից (օսլա, ցելյուլոզա և ճարպ ) իր վերամշակման ընթացքում: Եգիպտացորենի սնձանի պրոտեինը առանձնանում է գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների համար ամենակարևոր ամինաթթուների՝ մեթիոնինի և ցիստինի, բարձր պարունակությամբ: Իր փախանակման էներգիայով եգիպտացորենի սնձանը զբաղեցնում է երկրորդ տեղը կենդանական ճարպերից հետո: Եգիպտացորենի սնձանի մեջ լինոլաթթվի մեծ քանակը օգնում է բավարարել անփոխարինելի ճարպաթթուների պահանջը ճուտիկների մոտ: Ձու և թռչնի միս արտադրողների համար եգիպտացորենի սնձանի անվիճելի առավելությունն է նրա մեջ կարոտինոիդների և քսանթոֆիլ բնական պիգմենտի պարունակության բարձր խտությունը: Բաղադրատոնսի մեջ այս պիգմենտի անգամ չնչին քանակի ավելացումը թույլ է տալիս ստանալ ձվի դեղնուցի հագեցած դեղին գույն կամ մսեղիքի (տուշկա) մաշկածածկույթի վառ դեղին կամ ոսկե դեղին գույն և զգալիորեն ավելացնել մթերքներում կարոտինոիդների պարունակությունը: Ապրանքային սնձանը պարունակում է մանրատարրերի (միկրոէլեմենտ ) և ճարպում ու ջրում լուծվող E,B1, B2, B3, B4, B5, B6 վիտամինների լայն ընդգրկում:


Եգիպտացորենի չոր սնձանը օգտագործվում է որպես եգիպտացորենից կերի արժեքավոր բաղադրիչ, որպես ձվի փոխարինիչ՝ սպիտակուցով հարուստ կերի խառնացանքում, որպես սպիտակուցավիտամինային հավելանյութ՝ տարբեր նպատակի կերի պրեմիքսներում (կանխախառնուրդ): Կոմբիկերի արտադրության մեջ այն կարող է մասամբ կամ ամբողջովին փոխարինել այսպիսի հավելանյութերի, ինչպիսին են՝ խմորիչը, աղած քուսպը (շրոտ), կոպտոնը (ժմիխ ), ձկան ալյուրը, եգիպտացորենը և այլն:


Իր որակական ցուցանիշներով եգիպտացորենի չոր սնձանը համապատասխանում է ՏՊ 9189-001---343094-05 տեխնիկական պայմաններին: Եգիպտացորենի չոր սնձանը փաթեթավորում են ներդիրով պոլիպրոպելենային պարկերի մեջ՝30-ական կգ քաշով, կարում են թելերով և տեղադրում են կրկնատակերի (պոդդոն ) վրա՝ կանխելու ինքնաջերմացումը: Եգիպտացորենի չոր սնձանը պահում են չոր, մաքուր տարածքներում և փոխադրում են ծածք ունեցող ցանկացած փոխադրամիջոցով: Սնձանի պահպանման ժամկետը վեց ամիս է՝ սկսած իր արտադրությունից: